Թուրանին, որի շինարարությունը շատ մեծ հաջողությամբ իրացնում են Թուրքիան և Ադրբեջանը, մեր ինտեգրվելու ողջ խնդիրն այն է , որ պարզապես մենք այլևս չենք լինի...
Իրանի նահատակ նախագահ Իբրահիմ Ռաիսին և նահատակ ԱԳ նախարար Հուսեյն Ամիր-Աբդոլլահիանը Հայաստանի համար ճակատագրական ժամանակահատվածում էին գործում, և նրանց դիրքորոշումը հիրավի այդ պահին այն կռվաններից մեկն էր...
Ներկայում չհաջողումների մեջ մեր ամենամեծ խնդիրն այն է, որ փոփոխություններ ուզողների բացարձակ մեծամասնությունը՝ 99% և ավելի, չի ուզում սովորել: Գիտությանը անլուրջ են վերաբերվում՝ քամահրանքով և անտարբերությամբ...
Մենք, բնականաբար, տեղյակ ենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը: Եթե անգամ երևակայական կամ «Կարգինի» «Հեռվաշենում» ապրելիս լինեինք, ապա նույնիսկ 7 տարվա մեջ անխուսափելիորեն կիմանայինք դա: Հետևանքներից, հարկավ, հետևանքներից....
Ոստիկան, ԱԱԾ, քննիչ, դատավոր՝ իրենք ձեր բարեկամները, հայրերը, եղբայրները, ամուսիններն են։
Ամեն անգամ, որ տուն գան, ու դուք նայեք իրենց, չմոռանաք, որ իրենք մարդ են բռնում...
Արդեն քանի օր է կալանավորված է նաև Միքայել Սրբազանը:
Սա դառնում է նոր նորմալություն։ Իշխանությունները մի քանի օր կսպասեն մինչև այդ միտքը լավ մարսվի հանրության կողմից, հետո կգնան հաջորդ արքեպիսկոպոսի ետևից...
Փաշինյանն ինքն իրեն հռչակել է դատավոր, մարդկանց համար «վճիռ է կարդացել» ու ողջ քաղաքական/քարոզչական թիմը հեքիաթներ է կառուցում մեր երկրում «կանխված» ցունամիի վերաբերյալ...
Այսպես եթե շարունակվի, Ալիևը անընդհատ նոր պահանջներ առաջ քաշելով մի օր էլ կպահանջի, որ եթե ուզում եք խաղաղության պայմանագիր ստորագրենք, ուրեմն հայ տղամարդիկ պիտի այսուհետ յուբկա հագնեն...
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...